05:35 14 հունիսի, 2026Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթական նորամուտ ունեցավ պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց ամերիկացի Քեյբել Սմիթի հետ եւ հաղթեց 14:4 հաշվով։
Հիշեցնենք, որ նախապես նշվում էր, որ Արսեն Հարությունյանը գոտեմարտելու էր Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիի հետ: Օլիմպիական չեմպիոնը դուրս է եկել մրցաշարից:
Նույն մրցաշարում հանդես կգա նաեւ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան): Նրա մրցակիցը կլինի UFC-ի լեգենդ Թոնի Ֆերգյուսոնը։
Arsen gets it’s done
— Real American Freestyle (@RAFWrestlingUSA) June 14, 2026
Stream exclusively on @foxnation pic.twitter.com/CdxezD324B
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.