23:22 10 հունիսի, 2026«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տարբերանշանի վրա այսուհետ կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը։
«Նշենք, որ այն մեր ակումբի տարբերանշանի վրա հայտնվել էր դեռևս 2009 թվականի մրցաշրջանից՝ կապված «Փյունիկի» նվաճած 10-րդ չեմպիոնության հետ։
2014 թվականի հունիսին ներկայացված «Փյունիկ» ՖԱ-ի նոր տարբերանշանի վրա կրկին պահպանվեց 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող ոսկեփայլ աստղը։
Սակայն 2018 թվականի ակումբի տարբերանշանի փոփոխությունից հետո այն այլևս պատկերված չէր դրա վրա։
Կարևորելով մեր ակումբի նվաճումներն ու հանդիսանալով անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկ» ՖԱ-ն վերականգնեց իր տարբերանշանի չեմպիոնական աստղը»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.