21:47 9 հունիսի, 2026Հայաստանի հավաքականի եւ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը մեկնաբանել է առաջին գոլը ազգային թիմում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել Մոլդովայի հավաքականի հետ։
«Խաղը շատ դժվար ընթացավ: Գոլի մասին կասեմ, որ շատ ուրախ եմ, որ վերջապես խփեցի առաջին գոլը հավաքականում: Ուրախ եմ, բայց դրա հետ մեկտեղ տխուր եմ, որովհետև չհաղթեցինք, բայց սա ֆուտբոլ է, շարժվում ենք առաջ: Հուսամ՝ հաղթանակները դեռ առջևում են:
Իմ կարծիքով՝ ամեն ինչ ստացվեց, ուղղակի մի բան չստացվեց՝ հենց էդ գոլ խփելը վերջին, որը ամենակարևորն է ֆուտբոլում: Բայց խաղային որակների առումով, կարծում եմ, ամեն ինչ ստացվեց, ինչ որ պլանավորել էինք մարզիչների հետ: Բայց վերջին գոլային դրվագը, որ չես կարողանում օգտագործել, դժվարանում է խաղը, ու կարծում եմ՝ հենց էդ վերջին ռեալիզացիայի պահը չկարողացանք օգտագործել:
Լավ մրցակից էր: Պաշտպանվում էին ավելի շատ, դա իրենց ոճն է՝ հակագրոհների վրա խաղալը: Մենք էլ փորձում էինք ավելի շատ ազատ տարածություններ գտնել, որպեսզի գոլեր խփեինք: Կարծում եմ՝ բազում պահեր ունեինք, որ պարտավոր էինք իրացնել, ինչը չստացվեց: Դե, մրցակիցը լավ մրցակից էր, եթե ոչ-ոքի խաղացինք»,- նշել է Արթուր Սերոբյանը:
Նախորդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Ղազախստանի հավաքականի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.