Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից (ֆոտո, վիդեո)

19:51   6 հունիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված ընկերական խաղում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Ղազախստանի հավաքականի հետԼ

50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ղազախստանի հավաքականի եւ Գրոզնիի «Ախմատի» 23-ամյա հարձակվող Մաքսիմ Սամորոդովը (տեսանյութ

53-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ):

Հանդիպման ընթացքում հայ երկրպագուները վանկարկումներով դարձյալ պահանջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առաջին անգամ տնային խաղում հանդես եկավ «Սեւան» երրորդ համազգեստով։

Հայաստանի հավաքականը հունիսի 9-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հավաքականի հետ։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Ղազախստան՝ 1:1

Էդուարդ Սպերցյան, 53 - Մաքսիմ Սամորոդով, 50

Հայաստան․ Օգնյեն Չանչաչեւիչ, Խուլիո Բուենո, Էրիկ Փիլոյան, Գեորգի Հարությունյան, Կամո Հովհաննիսյան (Տիգրան Ավանեսյան, 80), Նաիր Թիկնիզյան, Կառլեն Հովհաննիսյան (Արտյոմ Բանդիկյան, 80), Էդուարդ Սպերցյան (ավագ), Արթուր Սերոբյան (Էդգար Սեւիկյան, 68), Արթուր Միրանյան (Գոռ Մավելյան, 80), Հրանտ-Լեոն Ռանոս (Դավիթ Դավիդյան, 68)։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.