Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները

10:07   3 հունիսի, 2026

Հայտնի են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի բոլոր մասնակիցները՝ 81 թիմ։

Ընդհանուր փուլին կմասնակցի 36 թիմ։ Ընդհանուր փուլի 29 թիմ արդեն հայտնի է։ Եվս 7 թիմ հայտնի կդառնա որակավորման չորս փուլերի արդյունքում։

Ընդհանուր փուլ․ «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Աստոն Վիլա», «Լիվերպուլ» (բոլորը՝ Անգլիա), «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո» (բոլորը՝ Իտալիա), «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Աթլետիկո Մադրիդ», «Բետիս» (բոլորը՝ Իսպանիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «ՌԲ Լայպցիգ», «Շտուտգարտ» (բոլորը՝ Գերմանիա), ՊՍԺ, «Լանս», «Լիլ» (բոլորը՝ Ֆրանսիա), «ՊՍՎ Էյնդհովեն», «Ֆեյենորդ» (երկուսն էլ՝ Նիդերլանդներ), «Պորտու», «Սպորտինգ» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սլավիա» (Չեխիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Շախտյոր» (Ուկրաինա)։

Որակավորման փլեյ օֆֆ, չեմպիոնների ուղի․ «Վիկինգ» (Նորվեգիա), ԱԵԿ (Հունաստան), ԼԱՍԿ (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա)։

Երրորդ որակավորման փուլ, լիգաների ուղի․ «Լիոն» (Ֆրանսիա), ՆԵԿ (Նիդերլանդներ), «Յունիոն ՍԺ» (Բելգիա), «Սպարտա» (Չեխիա), «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա), «Օլիմպիակոս» (Հունաստան)։

Երկրորդ որակավորման փուլ, չեմպիոնների ուղի․ «Լեխ» (Լեհաստան), «Օրհուս» (Դանիա), «Տուն» (Շվեյցարիա), «Հապոել ԲՇ» (Իսրայել), «Օմոնիա» (Կիպրոս), «Մյոլբյու» (Շվեդիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Ցելիե» (Սլովենիա)։ Լիգաների ուղի․ «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Շտուրմ» (Ավստրիա), «Հարթս» (Շոտլանդիա), «Գուրնիկ» (Լեհաստան)։

Առաջին որակավորման փուլ․ «Արարատ-Արմենիա» (Հայաստան), «Դյոր» (Հունգարիա), «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա), «Լեւսկի» (Բուլղարիա), «Սաբահ» (Ադրբեջան), «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա), «Պետրոկուբ» (Մոլդովա), «Վիկինգուր Ռեյկյավիկ» (Իսլանդիա), «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա եւ Հերցեգովինա), «Ռիգա» (Լատվիա), «Դրիտա» (Կոսովո), «ԿուՊՍ» (Ֆինլանդիա), «Կայրաթ» (Ղազախստան), «ԿԻ Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ), «Ֆլորիանա» (Մալթա), «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա), «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Ֆլորա» (Էստոնիա), «Էգնատիա» (Ալբանիա), «Սուտիեսկա» (Չեռնոգորիա), «Ատերտ Բիսեն» (Լյուքսեմբուրգ), ՏՆՍ (Ուելս), «Իբերիա 1999» (Վրաստան), «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա), «ՄԼ Վիտեբսկ» (Բելառուս), «Ինտեր Էսկալդես» (Անդորրա), «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար), «Տրե Ֆիորի» (Սան Մարինո)։

Որակավորման փուլերի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-8, 14-15, 21-22, 28-29-ին, օգոստոսի 4-5, 11, 18-19, 25-26-ին։ Ընդհանուր փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։ Եզրափակիչը տեղի կունենա 2027թ․ հունիսի 5-ին Մադրիդում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.