ՉԼ․ Լավագույն գոլերի հեղինակների տասնյակը

10:44   1 հունիսի, 2026

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլերի հեղինակների տասնյակը։ Առաջին տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն (1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիին» խփած երրորդ գոլը (3:0))։ Այդ խաղում Վալվերդեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

  1. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» (3:0), 1/8 եզրափակիչի առաջին խաղ)
  2. Միկի վան դե Վեն («Տոտենհեմ» - «Կոպենհագեն» (4:0), ընդհանուր փուլ)
  3. Լուիս Դիաս (ՊՍԺ - «Բավարիա» (5:4), կիսաեզրափակիչի առաջին խաղ)
  4. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ - «Ատալանտա» (4:0), ընդհանուր փուլ)
  5. Հարի Քեյն («Բավարիա» - «Ատալանտա» (4:1) երկրորդ գոլ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում)
  6. Լամին Յամալ («Բրյուգե» - «Բարսելոնա» (3:3), ընդհանուր փուլ)
  7. Վիտինյա (ՊՍԺ - «Տոտենհեմ» (5:3) առաջին գոլ, ընդհանուր փուլ)
  8. Անատոլի Տրուբին («Բենֆիկա» - «Ռեալ» (4:2), ընդհանուր փուլ)
  9. Վլադ Դրագոմիր («Պաֆոս» - «Սլավիա» (4:1), ընդհանուր փուլ)
  10. Նոնի Մադուեկե («Բրյուգե» - «Արսենալ» (0:3, առաջին գոլ, ընդհանուր փուլ)


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.