ՉԼ․ ՊՍԺ - «Արսենալ» պայքարը կշարունակվի լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

22:02   30 մայիսի, 2026

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում ընթացող Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հիմնական ժամանակում խաղացին ոչ ոքի՝ 1:1։ 

Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական թիմի 26-ամյա գերմանացի հարձակվող Կայ Հավերցը (տեսանյութ

65-րդ րոպեին ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

ՊՍԺ․ Սաֆոնով, Մարկինյոս, Պաչո, Մենդեշ, Հակիմի, Նեւեշ, Վիտինյա, Ռուսի, Դուե, Կվարացխելիա, Դեմբելե։

«Արսենալ»․ Ռայա, Սալիբա, Մագալյանս, Լյուիս-Սքելի, Մոսկերա, Ինկապիե, Տրոսարդ, Ռայս, Էդեգոր, Սակա, Հավերց։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.