ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականի հայտացուցակը

00:31   27 մայիսի, 2026

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը կմասնակցի տնային աշխարհի առաջնությանը։ Հունիսի 11-ից հուլիսի 19-ը աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։

Դարպասապահներ․ Քրիս Բրեդի («Չիկագո Ֆայր»), Մեթ Ֆրիզ («Նյու Յորք Սիթի»), Մեթ Թյուրներ («Նյու Ինգլենդ Ռեւոլյուշն»)։

Պաշտպաններ․ Մաքս Արֆսթեն («Կոլամբուս Քրյու»), Սերջինյո Դեստ (ՊՍՎ), Ալեքս Ֆրիմեն («Վիլյառեալ»), Մարկ Մաքենզի («Թուլուզ»), Թիմ Ռիմ («Շարլոթ»), Քրիս Ռիչարդս («Քրիսթալ Փելաս»), Էնթոնի Ռոբինսոն («Ֆուլհեմ»), Մայլզ Ռոբինսոն («Ցինցինատի»), Ջոզեֆ Սքալի («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Օսթոն Թրասթի («Սելթիկ»)։

Կիսապաշտպաններ․ Թայլեր Ադամս («Բորնմուտ»), Սեբաստիան Բերհալտեր («Վանկուվեր Ուայթքեփս»), Ուեսթոն Մաքենի («Յուվենտուս»), Ջովանի Ռեյնա («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Քրիստիան Ռոլդան («Սիեթլ Սաունդերս»), Մալիկ Տիլման («Բայեր»)։

Հարձակվողներ․ Բրենդեն Աարոնսոն («Լիդս Յունայթեդ»), Ֆոլարին Բալոգուն («Մոնակո»), Ռիկարդո Պեպի (ՊՍՎ), Կրիստիան Պուլիշիչ («Միլան»), Թիմոտի Վեա («Օլիմպիկ Մարսել»), Հաջի Ռայթ («Քովենթրի Սիթի»), Ալեքս Սենդեհաս («Ամերիկա Մեխիկո»)։

Խմբային փուլում ԱՄՆ-ի մրցակիցները կլինեն Պարագվայը, Թուրքիան եւ Ավստրալիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.