15:42 26 մայիսի, 2026Մայիսի 23–24-ը Երեւանի հեծանվահրապարակում անցկացված «Երեւանի բաց առաջնություն» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել տարբեր մրցաձեւերում:
Երեւանի բաց առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի մարզիկները։ Այս մասին հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի անդամներից պատանիների խմբում երեք ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Մաթեւոսյանը՝ դառնալով բացարձակ չեմպիոն: Պատանի հեծանվորդը ոսկե մեդալներ է նվաճել 500 մետր տեղից մեկնարկ, Scratch եւ Elimination (խմբային դուրս գալով) մրցաձեւերում:
Նույն տարիքային խմբում Սերգեյ Պետրոսյանը 500 մ տեղից մեկնարկ մրցաձեւում նվաճել է բրոնզե մեդալ:
Երիտասարդների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Ալեն Միրզոյանը արծաթե մեդալներ է նվաճել Scratch եւ Elimination (խմբային դուրս գալով) մրցաձեւերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.