Բրունու Ֆերնանդեշը՝ Պրեմիեր լիգայի ռեկորդակիր

09:40   25 մայիսի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը սահմանել է անգլիական Պրեմիեր լիգայի ռեկորդ մեկ մրցաշրջանում խփած գոլային փոխանցումների քանակով։

Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը կատարել  է 21 գոլային փոխանցում՝ ֆրանսիացի Թիերի Անրիի եւ բելգիացի Կեւին Դե Բրույնեի ցուցանիշը։

Անրին 2002/2003-ին «Արսենալի» կազմում եւ Դե Բրույնեն 2019/2020-ին «Մանչեսթեր Սիթիի» կազմում կատարել են 20-ական գոլային փոխանցում։

Բրունու Ֆերնանդեշը 2020թ․ հունվարից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.