Անդրանիկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի մրցաշարի հաղթող

15:18   19 մայիսի, 2026

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռցնքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ն:

Ոսկե մեդալակիր է դարձել Եվրոպայի Մ23 չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Մարտիրոսյանը: 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող, 2023 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն Վիկտորիո Իլիեւին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Էրիկ Առստամյանը (60 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ):

Բելգրադի հեղինակավոր մրցաշարին մասնակցել է 24 երկրի թիմեր, այդ թվում՝ աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ, մրցանակակիրներ:

Խաչիկ Խաչատրյանի եւ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմից մրցաշարին մասնակցում էին նաեւ Վաղարշակ Քեյանը (55 կգ) եւ Արգիշտի Հակոբյանը (65 կգ), որոնք պարտություններ են կրել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.