Գոռ Մինասյանը՝ Ասիայի եռակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

17:37   18 մայիսի, 2026

Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը հռչակվել է Ասիայի եռակի չեմպիոն՝ ներկայացնելով Բահրեյնի հավաքականը:

Հնդկաստանում անցկացված ծանրամարտի Ասիայի առաջնությունում Գոռ Մինասյանը +110 կգ քաշայինների պայքարում ցույց տվեց երկամարտի 457 կգ արդյունք: Հայաստանի հավաքականի նախկին անդամը պոկում վարժությունում բարձրացրեց 212 կգ, հրումում՝ 245 կգ (տեսանյութ):

Երկամարտի 445 կգ արդյունքով Ասիայի փոխչեմպիոն է դարձել Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Յուսեֆին (184+261): Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել կորեացի Յոնղվան Սոնը՝ 416 (175+241):

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը Բահրեյնի կազմում Ասիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաեւ 2022 եւ 2023 թվականներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.