Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա Silk Way Series Astana մրցաշարում

18:17   15 մայիսի, 2026

Հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի անդամներ Էդուարդ Գրիգորյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը կմասնակցեն Աստանայում անցկացվելիք Silk Way Series միջազգային մրցաշարերի շարքին:

Հայ հեծանվորդները կմրցեն հեծանվահրապարակ մրցաձեւում եւ կունենան երկու մեկնարկ:

Մայիսի 15-16-ը տեղի կունենա Silk Way Series Աստանա-1 մրցաշարը, մայիսի 17-ին՝ Silk Way Series  Աստանա-2 մրցաշարը:

Հայաստանի թիմը գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանի ղեկավարությամբ արդեն մրցավայրում է եւ պատրաստվում են մեկնարկին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.