Հայաստանը 21 մասնակից կունենա սամբոյի ԵԱ-ում

12:54   15 մայիսի, 2026

Մայիսի 16-17-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի կունենա սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Սամբոյի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին կմասնակցի ամբողջական կազմով՝ 21 մարզիկով: Սամբիստների հետ Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Մարիամ Հովհաննիսյանը, քարտուղար Հասմիկ Ռշտունին եւ պատվիրակության ղեկավար, ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է ԵԱ կազմը:

Մարզական սամբո

Տղամարդիկ՝ Կարեն Սարգսյան (58 կգ), Գեւորգ Մանուկյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Գոռ Հարությունյան (88 կգ), Արսեն Հայրապետյան (98 կգ), Դավիթ Հարությունյան (98+ կգ):

Կանայք` Աննա Այվազյան (50 կգ), Արփինե Մնացականյան (54 կգ), Անի Մարտիրոսյան (59 կգ), Մելինե Մամիկոնյան (65 կգ), Սեդա Արամյան (72կգ), Եկատերինա Ժիգալովա (80 կգ), Աննա Մկրտչյան (80+ կգ):

Մարտական սամբո

Նարեկ Գոգինյան (58 կգ), Մայիս Ներսեսյան (64 կգ), Արսեն Ավեդիսյան (71 կգ), Գեւորգ Ազատյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Լեոնիդ Մելիքյան (98 կգ), Մխիթար Թեմուրյան (98+ կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.