«Նոան» նվաճեց Հայաստանի գավաթը (տեսանյութ)

20:56   14 մայիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» պաշտպանեց գավաթակրի տիտղոսը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչ խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4:2 հաշվով պարտության մատնեց «Ուրարտուին»։

«Նոայից» դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան եւ գվադելուպցի պաշտպան Նաթանայել Սաինտինին։

«Ուրարտուի» գոլերը խփեցին կիսապաշտպան Միքայել Միրզոյանն ու հարձակվող Էդիկ Վարդանյանը։

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Ուրարտու» - «Նոա»՝ 2:4

Միքայել Միրզոյան, 10, Էդիկ Վարդանյան, 74 - Հելդեր Ֆերեյրա, 26, Մարին Յակոլիշ, 45+1, 52, Նաթանայել Սաինտինի, 57



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.