Հայ բռնցքամարտիկները մասնակցում են Լիտվայի եւ Սերբիայի միջազգային մրցաշարերին

17:52   14 մայիսի, 2026

Հայ բռնցքամարտիկներն այս օրերին Լիտվայում եւ Սերբիայում միառժամանակ մասնակցում երկու տարբեր միջազգային մրցաշարերի: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Լիտվայի Կաունա քաղաքում անցկացվող Ալգիրդոս Շոչիկոյի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը կունենա 6 մասնակից: Միջազգային մրցաշարում հանդես է գալիս 13 երկիր:

Վլադիմիր Մարկարյանի եւ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Շոչիկոյի անվան մրցաշարում ռինգ դուրս կգան Ռուբեն Գարբոյանը (50 կգ), Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (65 կգ), Յուրա Բաբլումյանը (70 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (80կգ) եւ Դավիթ Սիմոնյանը (90 կգ):

Հայաստանի թիմի եւս 6 բռնցքամարտիկ նույն ժամանակահատվածում մասնակցում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին: Խաչիկ Խաչատրյանի եւ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցաշարում հանդես կգան Վաղարշակ Քեյանը (55 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը եւ Արգիշտի Հակոբյանը (երկուսն էլ՝ 65 կգ), Էրիկ Առստամյանը (60 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը(85 կգ):

Բելգրադի հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 24 երկրի թիմեր, այդ թվում՝ աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ, մրցանակակիրներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.