Մ-14 Զարգացման մրցաշար․ Լատվիան հաղթեց Հայաստանի երկրորդ թիմին ու դարձավ մրցաշարի հաղթող

19:08   12 մայիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի Մ-14 հավաքականի 2-րդ թիմն ավարտեց պայքարը Զարգացման Գավաթում։ Լատվիայի դեմ վերջին տուրի խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասավ Լատվիայի թիմը ՝ 5։3։ Մ-14 տարեկանների պայքարում մրցաշարի հաղթող դարձավ Լատվիան, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։

Ավելի վաղ, նրանք նվազագույն հաշվով գերազանցել էին Հայաստանի Մ-14 հավաքականին։ Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոբերտս Շուբան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.