Սպերցյանը կրկնեց ՌՊԼ-ի ռեկորդը գոլային փոխանցումների քանակով

22:30   11 մայիսի, 2026

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կրկնեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների քանակով։

29-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվել է Մոսկվայի «Դինամոյին»։ Սպերցյանը կատարել է ընթացիկ մրցաշրջանում 16-րդ գոլային փոխանցումը։

Ընթանում է երկրորդ խաղակեսը, հաշիվը հավասար է՝ 1:1:

Սպերցյանը կրկնեց Դմիտրի Լոսկովի (2003թ․), Հալկի (2015/2016) եւ Մաքսիմ Գլուշենկովի (2023/2024) ցուցանիշը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.