«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

22:24   9 մայիսի, 2026

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Բրենթֆորդի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից գոլերը խփեցին բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ եգիպտացի  հարձակվող Օմար Մարմուշը։

«Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 74 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 2 միավոր։ «Բրենթֆորդը» 8-րդն է՝ 51 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝  3։0 (տեսանյութ)

Ժերեմի Դոկու, 60, Էրլինգ Հոլանդ, 75, Օմար Մարմուշ, 90+2

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.