18:37 7 մայիսի, 2026Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈՒԵՖԱ–ի կայքը։
Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում Ռայսն անցկացրել է 90 րոպե եւ օգնել իր թիմին դուրս գալ եզրափակիչ։ «Արսենալը» հաղթել է 1։0 հաշվով։
Մրցանակին հավակնում էր նաեւ Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ–ի էկվադորցի պաշտպան Վիլիան Պաչոն։
Մայիսի 30–ին Բուդապեշտում անցկացվելիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի ՊՍԺ–ն, որը կիսաեզրափակիչում պայքարի դուրս թողեց Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիային» (5:4, 1:1):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.