15:43 7 մայիսի, 2026Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մայիսի 7-ին Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Տիտղոսի համար կպայքարեն Էմմա Պողոսյանը (86 կգ) եւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ):
Էմմա Պողոսյանն աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Մ20 ԵԱ չեմպիոն, Մ17 Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ15 Եվրոպայի չեմպիոն: 2024 թ. Էմմա Պողոսյանն առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ:
2025 թ. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Պողոսյանը 5-րդ տեղում ավարտեց պայքարը` երկամարտում գրանցելով 230 կգ արդյունք (100+130):
Նույն տարում Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Էմմա Պողոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ (105+136):
Օրերս Բաթումիում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունում կանանց 86 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (107+141):
Էմմա Պողոսյանի մասնակցությամբ 86 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Երեկոյան մրցահերթում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վալերիկ Մովսիսյանը:
Մովսիսյանը Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների կրկնակի չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
94 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.