12:07 7 մայիսի, 2026Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի երկու հավակնորդների։
Մրցանակին հավակնում են Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսն ու Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի էկվադորցի պաշտպան Վիլիան Պաչոն։
Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Կիսաեզրափակիչում «Արսենալը» պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0), ՊՍԺ-ն՝ Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (5:4, 1:1)։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.