ՉԼ․ Խվիչա Կվարացխելիայի ռեկորդը

14:18   7 մայիսի, 2026

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում արդյունավետության ռեկորդ է գրանցել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսաեզրափակիչի պատասխան խաղում (1:1) ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին կատարած գոլային փոխանցման շնորհիվ։

25-ամյա Կվարացխելիան Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողն է, որին հաջողվում է փլեյ-օֆֆի 7 անընդմեջ հանդիպումներում դառնալ արդյունավետ գործողության հեղինակ, հաղորդում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ն եզրափակիչում կմրցի Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.