21:40 6 մայիսի, 2026Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ամրոյանը երկամարտում հավաքեց 240 կգ (106+134):
Պոկում վարժությունում Ամրոյանը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 100 կգ, 104 կգ եւ 106 կգ: Հրում վարժությունում եւս ձախողած մոտեցում չունեցավ՝ 128 կգ, 132 կգ եւ 134 կգ:
Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն ՝231 կգ (100+131):
Օրերս Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում կանանց 77 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում զրո ստանալուց հետո, փոքր ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժությունում:
Հայաստանի երիտասարդական հավաքականներից երկամարտի մեդալ է նվաճել միայն 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Երկամարտի 336 կգ արդյունքով Մկտրչյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը (150+186): Փոքր ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Գրիգորյանը (71 կգ), փոքր արծաթե մեդալակիր՝ Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ):
Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Էմմա Պողոսյանը (86 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.