18:22 6 մայիսի, 2026Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնին։
Ֆավորիտը փոխչեմպիոն եւ ընթացիկ առաջատար Լոնդոնի «Արսենալն» է, որի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 86,35 տոկոս։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատվում է 13,65 տոկոս։
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Արսենալը» 3։0 հաշվով հաղթել էր «Ֆուլհեմին», «Մանչեսթեր Սիթին» 3։3 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Էվերտոնի» հետ։
«Արսենալը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 76 միավորով։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» 71 միավորով երկրորդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.