Լուիս Էնրիկե․ Կձգտենք հաղթել մի թիմի, որն աննման է խաղում

12:40   6 մայիսի, 2026

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։

«Կձգտենք Մյունխենում խաղալ այնպես, ինչպես երբեք չենք խաղացել։ Ռաֆայել Նադալը մի անգամ ասել է, որ Ֆեդերերի եւ Ջոկովիչի դեմ հանդիպումները եղել են իր համար լավագույն մոտիվացինա։ Ցանկանում ենք «Բավարիայի» դեմ ունենալ այդպիսի տրամադրվածություն։

Մենք շատ ենք հարգում «Բավարիային», եւ դա մոտիվացնում է մեզ ավելի լավ խաղալ։ Կձգտենք հաղթել մի թիմի, որն աննման է խաղում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Բավարիա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որը պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.