00:54 3 մայիսի, 2026Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Օսասունային» եւ հաղթեց 2:1 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից գոլերը խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
«Բարսելոնան» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Օսասունան» 10-րդն է՝ 42 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)
Ռաուլ, 89 - Ռոբերտ Լեւանդովսկի, 81, Ֆերան Տորես, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.