NBA․ Չեմպիոնը հաղթեց ընդհանուր 4:0 հաշվով եւ փլեյ-օֆֆի երկրորդ փուլում է (տեսանյութ)

09:55   28 ապրիլի, 2026

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող չեմպիոն «Օկլահոմա Սիթի Թանդերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ-ի երկրորդ փուլ։

«Ֆինիքս Սանզի» հետ դիմակայությունում չեմպիոնը հաղթեց ընդհանուր 4:0 հաշվով։

Չորրորդ խաղում «Օկլահոմա Սիթի Թանդերը» չորրորդ խաղում առավելության հասավ 131:122 հաշվով։

Ամենաարդյունավետը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակեց 26 միավոր։

Կանոնավոր առաջնության Արեւմտյան կոնֆերենցիայում «Օկլահոմա Սիթի Թանդերը» գրավել էր առաջին տեղը, «Ֆինիքս Սանզը»՝ 7-րդ տեղը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.