Մոհամեդ Սալահը ծանր վնավասծք է ստացել

09:29   27 ապրիլի, 2026

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում։ «Լիվերպուլը» հաղթել էր 3:1 հաշվով։

Սալահն այլեւս չի խաղա «Լիվերպուլի» մարզաշապիկով։ 33-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի առնվազն մեկ ամիս, հաղորդում է Reuters-ը։ Սալահն ու «Լիվերպուլը» հայտարարել էին այս մրցաշրջանի ավարտից հետո համագործակցությունն ավարտելու մասին։ Նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Սպասվում է, որ Մոհամեդ Սալահը պատրաստ կլինի հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, որի խմբային փուլում Եգիպտոսի մրցակիցները կլինեն Բելգիան, Նոր Զելանդիան եւ Իրանը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.