ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

19:12   26 ապրիլի, 2026

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

61 կգ քաշային կարգում Արեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:2 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելային։

Նա երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ 11:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Զավուր Ուգուևի (Ռուսաստան) հետ, որը հաղթեց տուշեով՝ 4:3:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.