Հաշմանդամային սպորտի մարզիկների սեղմում հենարանից Հայաստանի առաջնության չեմպիոնները (ֆոտո, վիդեո)

00:36   26 ապրիլի, 2026

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան Երեւանի Orange Fitness ակումբում անցկացրին հաշմանդամային սպորտի մարզիկների սեղմում հենարանից մրցաձեւի Հայաստանի բաց առաջնությունը, որին հետեւեց նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

54 կգ քաշային կարգում 95 կգ արդյունքով հաղթեց Սարգիս Հարությունյանը։

59 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Վարդան Հովհաննիսյանը՝ 92 կգ։

65 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դավիթ Հունանյանը, որը ցույց տվեց 118 կգ արդյունք։

72 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Շահեն Բաբայանը՝ 100 կգ։

83 կգ քաշայինների պայքարն ավարտվեց Հովհաննես Ավանեսյանի հաղթանակով՝ 111 կգ։

88 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց Ռաֆայել Ազիզյանը՝ 150 կգ։

97 կգ քաշային կարգում Դավիթ Դավթյանը 105 կգ արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը։

107 կգ քաշային կարգում Սամվել Սարյանը ցույց տվեց 100 կգ արդյունք եւ գրավեց առաջին տեղը։

+107 կգ քաշային կարգում Սմբատ Սարգսյանը 120 կգ արդյունքով դարձավ հաղթող։

Կանանց առաջնությունում հաղթող դարձան 57 կգ քաշային Անյուտա Պետրոսյանը (60 կգ արդյունք), 63 կգ քաշային Արեւ Մելքոնյանը (90 կգ) եւ 84+ կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (67 կգ)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.