Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

22:12   25 ապրիլի, 2026

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)։

79-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սաութհեմփթոնի» իռլանդացի կիսապաշտպան Ֆինն Ազազը։

83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Նիկոն։

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 26-ին կվիճարկեն «Չելսին» ու «Լիդս Յունայթեդը»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.