20:43 25 ապրիլի, 2026Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
Նա 7:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեին։
65 կգ քաշային կարգի որակավորման փուլում Վազգենը Թևանյանը 5։2 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուեւին։
Քառորդ եզրափակիչում նա 2։1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Շամիլ Մամեդովին։
Կիսաեզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտել էր ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ եւ պարտվել տանուլ տված վերջին միավորի հետեւանքով՝ 3։3։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.