Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

19:58   25 ապրիլի, 2026

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարը, որտեղ մասնակցում են Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը եւ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Գարիկ Կարապետյանը պոկեց 189 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 183 կգ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Մարապետյանը առաջին մոտեցմամբ պոկեց 183 կգ: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 189 կգ, որը Կարապետյանը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ միայն Կարապետյանը պոկեց 189 կգ-ը: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց:

Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 183 կգ-ով, բայց առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 183-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 190 կգ, բայց այս մոտեցումն էլ ձախողեց: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է:

Այս վարժությունում առաջատարը 195 կգ-ով ռումինացի Լաուրետ Լուիս Ռոդրիգեսն է:

Ընդմիջում է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.