Գերմանիայի գավաթ․ «Շտուտգարտը» եզրափակիչում է (տեսանյութ)

01:31   24 ապրիլի, 2026

«Շտուտգարտը» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Գործող գավաթակիրը կիսաեզրափակիչում պարտության մատնեց «Ֆրայբուրգին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին «Շտուտգարտը» կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 2:1:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր երկրի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիան», որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով էր Լեւերկուզենի «Բայերին»։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Շտուտգարտ» - «Ֆրայբուրգ»՝ 2:1 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0)

Դենիզ Ունդավ, 70, Տիագու Թոմաշ, 120 - Մաքսիմիլիան Էգեշտայն, 28



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.