Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին «Սպարտակի» նկատմամբ

22:58   23 ապրիլի, 2026

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց Մոսկվայի «Սպարտակին» եւ կամային հաղթանակի հասավ 2:1 հաշվով։

38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սպարտակի» լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Քրիստոֆեր Մարտինսը։

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին հավասարությունը վերականգնեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ժուբալը։

«Կրասնոդարը» 57 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» 56 միավորով երկրորդն է։ «Սպարտակը» 5-րդն է՝ 45 միավոր։

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.