13:51 20 դեկտեմբերի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճած 60 կգ քաշային Արսեն Գալստյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփել է հարցման արդյունքները եւ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների անունները.
Եվգենի Մալկին (տափօղակով հոկեյ), Նատալյա Վորոբյովա (ըմբշամարտ), Արսեն Գալստյան (ձյուդո), Իլյա Զախարով (ջրացատկ), Նատալյա Իշչենկո (գեղալող), Ալյա Մուստաֆինա (սպորտային մարմնամարզություն), Մարիա Սավինովա (վազք), Օքսանա Սավչենկո (լող, պարալիմպիկ), Սերգեյ Տետյուխին (վոլեյբոլ), Աննա Չիչերովա (բարձրացատկ):
Լավագույն թիմ է ճանաչվել վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, իսկ լավագույն մարզիչ՝ նույն թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալեկնոն:
ՌՄԼՖ-ն առանձին քվեարկությամբ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել վոլեյբոլիստ Սերգեյ Տետյուխինը, իսկ մարզուհի՝ Աննա Չիչերովան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.