11:33 23 ապրիլի, 2026Սերբիայում շարունակվող սամբոյի պատանիների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել։
Մրցապայքարից դուրս մնաց միայն Միլենա Առաքելյանը, որը մեկ հաղթանակից հետո պարտություն կրեց։
Մեկ պարտություն, երկու հաղթանակ արդյունքով բրոնզե մեդալի արժանացավ մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սարուխանյանը։
Եզրափակիչներում Հայաստանն ուներ 6 մարզիկ։
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Սյուզաննա Մանուկյանը պարտվեց Բելառուսի ներկայացուցիչին և արժանացավ արծաթե մեդալի։
Մարզական սամբոյի տղաների 58 և 71 կգ քաշային կարգերում նախ՝ Ալեքս Խաչատրյանը, ապա Մհեր Օհանյանը հաղթեցին ադրբեջանցի մարզիկների ու դարձան Սամբոյի երիտասարդների առաջնության չեմպիոններ։
Մարտական սամբոյի եզրափակիչ հասած Հայաստանի երեք մարզիկներն էլ պարտվեցին Ռուսաստանի ներկայացուցիչներին ու դարձան փոխչեմպիոններ․ Միքայել Թումասյան՝ 64 կգ, Վադիս Համբարձումյան՝ 79 կգ, Արեն Հարությունյան՝ 98 կգ։
Ապրիլի 23-ին մեդալների համար կպայքարի Հայաստանի ևս յոթ մարզիկ։
Հայաստանի պատանեկան թիման այս առաջնությունում նվաճել է 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.