ՀԲՖ․ Խայտառակ մրցավարություն World Boxing-ի կազմակերպած Աշխարհի գավաթում

00:01   23 ապրիլի, 2026

Բրազիլիայի անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանի եւ Արարատ Հարությունյանի պարտություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ․

«Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում։

Մրցավարական տրամաբանությունից զուրկ գործողությունների արդյունքում այսօր Արթուր Բազեյանին ու Արարատ Հարությունյանին պարտություն է գրանցվել։ Բազեյանը մրցում էր Փարիզի օլինպիական փոխչեմպիոն, Ղրղստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլույի հետ։

Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով, երկրորդում մրցավարները նույն հաշվով հաղթանակը տվեցին մրցակցին։ 3-րդ ռաունդում Բազեյանը նետվեց առաջ ու միավորներ վաստակեց։ Դրվագներից մեկում բախման արդյունքում մրցակցի  ունքը վնասվեց։ Ռինգի մրցավարը միանգամից դադարեցրեց մարտը, թեև բժշկական տեսանկյունից չկար նաև դրա կարիքը։ 

Միևնույն դեպքում, թեև  առավեկությունը Բազեյանի կողմն էր, բայց կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Ղրղստանի ներկայացուցչին։

Անհասկանալի ու անտրամաբանական գործողություններ էին նաև Արարատ Հարությունյանի մենամարտի ժամանակ։ Մեր մարզիկը 2-րդ ու 3-րդ ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու մրցակիցն էլ` Ռիկարդո Կուելոն նկատողություն էր ստացել ռինգի մրցավարի կողմից, բայց մենամարտի ավարտին զարմանալիորեն բարձրացրեցին Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի ձեռքը։

Սա խայտառակ մրցավարության հերթական վառ արտացոլումն էր, որի պատճառով մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.