19:08 20 ապրիլի, 2026«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24–ակի չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 860–րդ շաբաթն է ընդգրկվում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) համաշխարհային դասակարգման լավագույն հնգյակում։ Նա գերազանցեց կարիերան ավարտած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ 859 շաբաթ։
Ջոկովիչը 428 շաբաթ եղել է աշխարհի առաջին ռակետ, 171 շաբաթ՝ երկրորդ ռակետ, 167 շաբաթ՝ երրորդ ռակետ, 59 շաբաթ՝ չորրորդ ռակետ, 35 շաբաթ՝ 5–րդ ռակետ։
Այս մրցաշրջանում Նովակ Ջոկովիչը Ինդիան Ուելսի «Մասթերսի» չորրորդ շրջանում Ջեք Դրեյփերին պարտվելուց հետո կորտ դուրս չի եկել՝ բաց թողնելով Մայամիի, Մոնտե Կառլոյի եւ Մադրիդի մրցաշարերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.