АТР-500. Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

20:17   17 ապրիլի, 2026

Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ Մյունխենում (Գերմանիա) անցկացվող  АТР-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Գերմանիայի ներկայացուցիչը 5:7, 6:0, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 15 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլին, որը 6։3, 6։2 հաշվով հաղթել էր աշխարհի 77-րդ ռակետ, չեխ Վիտ Կոպրիվային։

Մյունխենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.