Չեմպիոնների լիգա. Վիճակահանության անոնս

09:52   20 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 20-ին տեղի կունենա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի եւ Եվրոպայի լիգայի 1/16 եւ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայում խմբերի հաղթող ՊՍԺ-ն, «Շալկեն», «Մալագան», Դորտմունդի «Բորուսիան», «Յուվենտուսը», «Բավարիան», «Բարսելոնան» եւ «Մանչեթեր Յունայթեդը» կխաղան խմբերում երկրորդ տեղը գրաված «Պորտուի», «Արսենալի», «Միլանի», «Ռեալի», «Շախտյորի», «Վալենսիայի», «Սելթիկի» եւ «Գալաթասարայի» հետ: Նույն զույգում չեն կարող հայտնվել խմբային մրցաշարում նույն խմբում հանդես եկած եւ նույն երկիրը ներկայացնող թիմերը: Խմբերի հաղթողները 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնեն մրցակցի խաղադաշտում: 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 12-13-ին եւ 19-20-ին:  Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 5-6-ին եւ 12-13-ին:

Եվրոպայի լիգայում 12 խմբերի հաղթողները («Լիվերպուլ», «Վիկտորիա» Պլզեն, «Ֆեներբահչե», «Բորդո», «Ստյաուա», «Դնեպր», «Գենկ», «Ռուբին», «Լիոն», «Լացիո», «Մետալիստ», «Հանովեր») եւ Չեմպիոնների լիգայի խմբերում չորս լավագույն երրորդ արդյունք ցույց տված թիմերը («Չելսի», ՉՖՌ, «Օլիմպիակոս», «Բենֆիկա») 1/16 եզրափակիչում կմրցեն Եվրոպայի լիգայի 12 խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերի («Անժի», «Աթլետիկո», «Բորուսիա» Մ., «Նյուքասլ», «Շտուտգարտ», «Նապոլի», «Բազել», «Ինտեր», «Սպարտա», «Տոտենհեմ», «Բայեր», «Լեւանտե») Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղը գրաված մնացած թիմերի («Զենիթ», ԲԱՏԷ, «Դինամո» Կիեւ, «Այաքս») հետ:

Նույն զույգում չեն հայտնվի նույն խմբում  հանդես եկած եւ նույն երկիրը ներկայացնող թիմերը: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին եւ 21-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.