ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 8 տուրից հետո

10:40   16 ապրիլի, 2026

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները։

Միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն՝ 7 միավորով:

Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 6-ական միավոր և բաժանում են 11-27-րդ տեղերը:

Հայ շախմատիստներից 5.5-ական միավորով 28-77-րդ տեղերն են բաժանում գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:

Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Վահե Սուքիասյանը, նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 5-ական միավոր միավոր։

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը:

9-րդ խաղափուլը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.