Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը

13:08   16 ապրիլի, 2026

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը գերազանցեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») ռեկորդը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կատարած գոլային փոխանցումների քանակով։

Վինիսիուսը 13 գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում, Մեսին՝ 12։

Մեսին այդ ցուցանիշին հասել էր 79 խաղում, Վինիսիուսը՝ 41 խաղում։

Վինիսիուսը 13-րդ գոլային փոխանցումը կատարել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ «Ռեալը» պարտվել է 3:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.