Մբապեն գերազանցեց Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

12:47   16 ապրիլի, 2026

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտեց 15 գոլով եւ գերազանցեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») ցուցանիշը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ 

Ռեկորդակիրը «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն («Ալ Նասր»), որը 2013-2014 թվականների մրցաշրջանում 17 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» 3:4 հաշվով պարտվել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Մբապեն դարձել էր մեկ գոլի հեղինակ։ Կիսաեզրափակիչ է դուրս եկել «Բավարիան»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.