Բելինգեմ. «Բավարիայի» հետ մրցախաղը հավասարազոր է եզրափակիչի

20:18   15 ապրիլի, 2026

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպումը համեմատել է եզրափակիչի հետ։ Թիմերը կմրցեն ՉԵմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։

«Շատ կարեւոր հանդիպում է մեր թիմի համար՝ հաշվի առնելով մեր դրությունը Լա Լիգայում։ «Բավարիայի» հետ մրցախաղը հավասարազոր է եզրափակիչի։ Մենք ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների լիգայի տիտղոսի համար։ Վճռական հանդիպում է, բոլորս գիտակցում ենք դրա կարեւորությունը եւ մտադիր ենք խաղադաշտում թողնել բոլոր ուժերը հանուն հաղթանակի։

Բարդ կլինի, հաշվի մեջ նրանց առավելությունը մեր մեղքն է։ Ամեն պարտություն Չեմպիոնների լիգայում աղետ է։ Հաշվի առնելով մեր դրությունը՝ դա եզրափակիչ է։ Մենք պետք է հաղթենք»,– Բելինգեմի խոսքը մեջբերում է Marca-ն։

Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 15–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Մադրիդում Արքայական թիմը պարտվել էր 1։2 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.