19:05 14 ապրիլի, 2026Սամբոյի Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ է նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, 98+ կգ Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո), հաղորդում է ԿԳՄՍՆ–ի կայքը:
Մարզական սամբոյի կանանց պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ), Աննա Մկրտչյանը (80+ կգ):
Մարտական սամբոյի կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ):
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.