«Լիդս Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

00:55   14 ապրիլի, 2026

Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ հյուրերի շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը, որն աչքի ընկավ 5-րդ եւ 29-րդ րոպեներին։

56-րդ րոպեին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը, որը քաշեց մրցակցի մազերից։

69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց մանչեսթերյան թիմի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 55 միավորով երրորդն է, «Լիդս Յունայթեդն» ունի 36 միավոր եւ 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Կազեմիրո, 69 - Նոա Օկաֆոր, 5, 29

Հեռացում՝ Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), 56

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.