Կորյուն Սողոմոնյան. Ոսկե մեդալը եւ չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար ամեն ինչ է այս կյանքում

22:41   19 դեկտեմբերի, 2012

Ոսկե մեդալը եւ չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար ամեն ինչ է այս կյանքում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կալինինգրադից Հայաստան վերադարձած բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր Կորյուն Սողոմոնյանը: Օդանավակայանում չեմպիոնին դիմավորելու եւ շնորհավորելու էին եկել Կորյուն Սողոմոնյանի ծնողները, հարազատներն ու ընկերները, ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բռնցքամարտի սիրահարներ:

«Առաջնությունն ընդհանուր առմամբ բարդ էր, իրականում հեշտ ոչինչ չի լինում եւ չի տրվում: Ինչպես մյուս հաղթանակները, այնպես էլ այս մի հաղթանակս եւ մենամարտերս ընդհանրապես շատ բարդ էին: Սակայն առաջնության ընթացքում ինձ համար ամենաբարդը Ռուսաստանը ներկայացնող Վասիլի Եգորովի հետ մենամարտն էր: Ես նրա հետ մենամարտեցի կիսաեզրափակչում եւ 13:10 հաշվով պարտության մատնեցի:

Ոսկե մեդալը եւ չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար ամեն ինչ է այս կյանքում: Այժմ կնախապատրաստվեմ մյուս տարի մայիսին կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը» ,- ասաց Կորյուն Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ 49 կգ քաշային կարգի եզրափակիչում Կորյուն Սողոմոնյանը 11:10 հաշվով առավելության է հասել Իռլանդիան ներկայացնող Հյուգ Մայրեսի նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։