22:55 12 ապրիլի, 2026Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Վենդելը։
69-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Կրասնոդարի» ուրուգվայցի պաշտպան Լուկաս Օլասան։
78-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Զենիթի» բրազիլացի հարձակվող Պեդրինյոն։
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Կրասնոդարը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Զենիթը» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.